«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բժիշկ, ա՛նձդ բուժիր

Բժիշկ, ա՛նձդ բուժիր
19.02.2013 | 00:54

Երեկ ընտրախախտումների մասին ամենաբարձրը խոսում էին «Ժառանգությունն» ու իր ղեկավարը։ Ավելին, վերջինս, երբ տեսնում էր, որ նախագահի թեկնածուներից որևէ մեկն անօրինական պաստառ ունի, անմիջապես ձեռքը մեկնում էր... չէ՛, ո՛չ բարևելու, այլ անձամբ պոկելու:
Երեկ, երբ շրջում էինք ընտրատեղամասերով, Իսակովի պողոտայի սկզբնամասում նրա հսկայական պաստառն էր` «բոյով մեկ», ընդ որում` ժառանգականները երեկ այնքան էին զբաղված այլոց օրինախախտումները բարձրաձայնելով, որ որևէ կերպ չէին արձագանքում մեր հեռախոսազանգերին: Ճիշտն ասած, մտածեցինք` գնացել են անձամբ պոկռտելու պաստառները, սակայն երեկոյան, երբ տուն էինք գնում, «Րաֆֆին», օրենքը խախտելով, պաստառից դեռ բոլորիս ասում էր` «Հնարավոր» է:
Ի դեպ, նրա պաստառների մեծ մասը ո՛չ լռության օրը, ո՛չ էլ քվերակության օրն այդպես էլ չէր հանվել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ